29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մայրերն են մեր ժողովրդի հավերժության առաջին երաշխավորը. Սերժ Սարգսյան

  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:  «Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Մայրությունը պաշտամունքի առարկա է եղել անհիշելի ժամանակներից: Մոր նկատմամբ սիրո եւ երախտագիտության դրսեւորումները համաշխարհային, ինչպես նաեւ հայկական արվեստի ու մշակույթի անբաժանելի եւ կարեւոր մասն են: Առողջ, կիրթ եւ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացման արարողությանը: Միության բարեսիրական, մշակութային, կրթական ու երիտասարդական ծրագրերն ընդլայնելու, ինչպես նաև հայրենական նոր ծրագրերի իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար միությունը 2010թ. սկիզբ էր դրել նոր շենքի կառուցման ծրագրին՝ մայրաքաղաքի Մելիք-Ադամյան փողոցում, ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ: Շրջայցի […]

Ազատել է պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՇՐԻ ԼԱՆԿԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՆԵՊԱԼԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՄԱԼԱՅԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի […]

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Կիպրոսում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 3-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար եւ վստահեցրել, որ երկու երկրների՝ դարերից եկող բարեկամական հարաբերություններն ավելի կզարգանան փոխայցելությունների արդյունքում: Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, […]

Նիկոսիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Գալուստ Սահակյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, աշխարհասփյուռ հայության եւ բարեկամ երկրների միասնական ջանքերով աշխարհի բազմաթիվ քաղաքներում […]

Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի  աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանին: Բարձր գնահատելով Արամ Հարությունյանի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝վարչապետը նշել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է արդյունավետ աշխատանք ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններով: «Մենք այս տարի ունենք մի քանի կարևոր ուղղություններ, օրինակ, ջրամբարաշինությունը: Առաջնահերթ պետք […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել «Հեռանկարներ» փառատոնի ակադեմիայի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացմանը: Այն միակն է տարածաշրջանում և կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները և մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները կանցկացնեն վարպետության դասեր և համերգներ՝ պայմաններ ստեղծելով հայ տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ […]

«Մենք պետք է դյուրացնենք այդ գործընթացը և ազատվենք ավելորդ օղակներից»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացմանը, որը  հիմնադրվել է ՀՀ կառավարության 2015 թ. փետրվարի 26-ի որոշմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներ Մարտին Սարգսյանը և Կառլեն Պետրոսյանը, կոմիտեի ղեկավար կազմը, համակարգի աշխատակիցներ, մասնագետներ:             Կառավարության […]

Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք, որտեղ կառավարության ղեկավարի ներկայությամբ բացվել է տեղի նորակառույց մանկապարտեզը: Միջոցառմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և այլք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար […]

Կիպրոսում թողարկվել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշը

      Ապրիլի 2-ին Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությանը: Դրոշմանիշը թողարկվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միացյալ դրոշմանիշի թողարկումը արտացոլում է դարերով կապված երկու ժողովուրդների համերաշխությունը եւ երկարամյա հարաբերությունները: Դրոշմանիշի վրա պատկերված է հայապահպանության դարբնոց ընկալվող Մելքոնյան կրթական հաստատությունը, որի առջեւում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի