13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կիպրոսում թողարկվել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշը

 

 

 

Ապրիլի 2-ին Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությանը: Դրոշմանիշը թողարկվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միացյալ դրոշմանիշի թողարկումը արտացոլում է դարերով կապված երկու ժողովուրդների համերաշխությունը եւ երկարամյա հարաբերությունները: Դրոշմանիշի վրա պատկերված է հայապահպանության դարբնոց ընկալվող Մելքոնյան կրթական հաստատությունը, որի առջեւում երեւում են հայ որբերի տնկած ծառերը՝ ի հիշատակ իրենց նահատակված ծնողների:

 

Նշենք, որ Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է Կիպրոսում 1924 թվականին, եգիպտահայ արդյունաբերող եղբայրներ Կարապետ եւ Գրիգոր Մելքոնյանների կողմից՝ որպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հանգրվան եւ կրթարան:

 

Միացյալ դրոշմանիշի ներկայացման պաշտոնական արարողությանը ելույթ են ունեցել Կիպրոսի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարները, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի Հանրապետության կապի նախարարը:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ