29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մեր գերխնդիրն է արդարացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները.Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք նման քննարկումների անցկացումը, որոնք թույլ են տալիս գնահատել ինտեգրացիոն գործընթացների ընթացքը, ինչպես նաև նախանշել կազմակերպության հետագա զարգացման […]

Տեղի է ունեցել խորհրդարանների նախագահների հանդիպումը

Մարտի 30-ին Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները եւ ռուսական պատվիրակության անդամները: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, հույս է հայտնել, որ այս այցը նույնպես կխթանի մեր երկրների միջպետական […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությանը, համագործակցության բոլոր ոլորտները ներառող երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական հարաբերությունները, […]

Գալուստ Սահակյանը եւ Սերգեյ Նարիշկինը մասնակցել են խորհրդաժողովի

Մարտի 30-31-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այցի շրջանակում նա հյուրընկալվել էր Հայ-ռուսական համալսարանում: Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Հայ-ռուսական համալսարանում կայացած խորհրդաժողովին, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատերազմի […]

Էդուարդ Շարմազանովն անմոռուկ նվիրեց Սերգեյ Նարիշկինին /ֆոտո/

Այսօր ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան: Սերգեյ Նարիշկինին դիմավորել են հայ խորհրդարանականները՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Օդանավակայանում ԱԺ փոխնախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկ է նվիրել Սերգեյ Նարիշկինին:  

Սերգո Կարապետյանը հանդիպել է ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօրհանդիպել է ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված Արմավիրի ևԱրարատի մարզի մի խումբ ջերմոցային  տնտեսություններիսեփականատերերի  հետ: Հանդիպման ընթացքում նախարարը լսել էնրանց դժգոհությունները, խոստացել ուսումնասիրել  բարձրացվածհարցերը և աջակցել առկա խնդիրների  լուծմանը:  

Նախագահն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բոզժիգիտովին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման ժամանակաշրջանում հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է […]

Արմեն Մուրադյանը Ռիգայում է

Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել  է  Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը: Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության խորհրդում Լատվիայի նախագահության շրջանակներում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի, տուբերկուլոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի  Գլոբալ հիմնադրամի համատեղ ջանքերով: Համաժողովի նպատակն է համախմբել և […]

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետն արդյունավետ է գնահատել տարբեր ոլորտներում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:              ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին համատեղ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար ու կարևորել […]

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ, ս. թ. մարտի 28-ի ժամը 00.00-ից մինչև մարտի 29-ի ժամը 12.00-ը կդադարեցվի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման» և «File-online» էլեկտրոնային համակարգերի աշխատանքը: Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հիշյալ աշխատանքներն իրականացվում են առավել որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով և հայցում հարկ վճարողների ներողամտությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի