26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԼՂՀ վարչապետն ընդունել է ավստրիացի պատգամավորին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է Ավստրիայի Վերին պալատի անդամ Յենևայն ՀանսՅորգին, ով Արցախ է ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով: Վարչապետը ողջունել է հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի բարեկամների թիվը ևս մեկով ավելացավ նրա այցի արդյունքում: Ա. Հարությունյանը կարևորել է Ավստրիայի խորհրդարանի և քաղաքական ուժերի հետ կապերի հաստատման և ամրապնդման նշանակությունը: Կառավարության ղեկավարը […]

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Հվ.Օսիայի խորհրդարանի խոսնակին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 3-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը կարևորել է Հարավային Օսիայի խորհրդարանի հետ համագործակցությունն ու գործընկերների դիտորդական առաքելության նշանակությունը` պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման  տեսանկյունից:Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` […]

Հրապարակվել են ԼՂՀ ընտրության արդյունքները

Ընտրությունների ընթացքի մասին` ժամը 20:00-ին Մայիսի 3-ին ժամը 21:00-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակել է ԿԸՀ հաղորդագրությունը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 20:00-ի դրությամբ: Ընտրական օրենսգրքի համաձայն, բոլոր ընտրական տեղամասերը ժամը  20.00-ին  փակվել են: Ստորեւ ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին: ժամը 20.00-ի դրությամբ Քվեարկության մասնակիցների թիվը […]

Գյուղնախարարը մեկնել է

      ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության  և  ջրային  տնտեսության  դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա: Պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության,բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ:   Հանդիպման ավարտին  նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայիգյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության ևանտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին:   Հանդիպումներ են նախատեսված նաև  Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարությանպաշտոնյաների, ինչպես նաև Զարգացման գործակալության տնօրենի հետ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև Ավստրիայի անասնաբույծների ասոցիացիա, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողտնտեսություններ, նախատեսված են հանդիպումներ անասնաբուծության և կաթնարտադրության բնագավառի ավստրիացի գործարարների հետ:   Այցի շրջանակներում  նախարարը կհանդիպի նաև Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին          

Նախագահը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված տոնական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին: Այն կազմակերպել է «Գրանդ հոլդինգ» ընկերությունը: Համերգին մասնակցել են ընկերության 1000 աշխատակիցներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Հարությունյանին Հանրապետության Նախագահը պարգևատրել է […]

Քննարկվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականներին, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին և առկա խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ԾԻԳ-երի արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով կյանքի կոչելու համար: Հովիկ […]

Նախագահն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության զարգացման մեջ կարևոր տեղ է վերապահված Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ապակենտրոնացված համագործակցությանը: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը ողջունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցը Երևան, որը, Նախագահի համոզմամբ, լավ […]

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

Երևանի քաղաքապետի հրավերով ապրիլի 29-ից մայիսի 2-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով գործընկերոջը և պատվիրակության անդամներին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցով երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Սարգսյանը մաղթել է քաջառողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի