31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Միհրան Պողոսյանի հետ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավերով Հայաստան կայցելեն  Դատական կատարողների  միջազգային  միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի,  Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի,  Վրաստանի, Արցախի համապատասխան կառույցների պատվիրակությունները: Ապրիլի 26-ին ԴԱՀԿ ծառայության արտասահմանյան գործընկերները ծառայության անձնակազմի հետ  միասին  երթով կշարժվեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: […]

Սարսափելի ոճրագործություններն այլևս երբեք չեն կրկնվի

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Գրադարանում առկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրական, գեղարվեստական, պատմական, […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԽ քարտուղարի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Յագլանդին՝ հրավերն ընդունելու և գլոբալ ֆորումին մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Թորբյորն Յագլանդի՝ որպես համաեվրոպական կարևորագույն կառույցի գլխավոր քարտուղարի, մասնակցությունը և ներդրումը ֆորումի աշխատանքներին, որը, Նախագահի համոզմամբ, […]

Հայաստանը ողջունում է Ավստրիայի խորհրդարանում ընդունված հայտարարությունը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Ավտսրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությանը. «Հայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը: Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն […]

Նոր նշանակում

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել ըստ որի Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին նշանակել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրում, մասնավորապես՝ նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, […]

Բրուցելոզը վտանգավոր է դառնո՞ւմ /վիդեո/

Օրերս մեկը մյուսին հետեվեցին ահազանգերը, թե մի քանի մարզերում բրուցելոզի մասսայական դեպքեր են գրանցվել: Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ կիրակի օրը թվով 254 նմուշառումներ են կատարվել և հիվանդների թվաքանակը հստակեցնելուց հետո բոլորի բուժումը կազմակերպվել է: «Հիվանդների թիվն այս պահին 19 է, որոնք բուժում են ստանում, եթե […]

Որքան ջուր կվերնեն Սեւանից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ոռոգման նպատակով Սևանա լճից 2015 թվականի ոռոգման շրջանում Սևան–Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողման չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն. խոր. մետր: Որոշման հիմնավորման մեջ որպես անհրաժեշտություն նշված է հետևյալը. «Ոռոգման նպատակով 2015 թվականին Սևանա լճից ջրառի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող […]

150 000 000 դոլար

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տրանսպրոտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նշեց, որ, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև մշակվել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի […]

Օբաման հայտարարեց

Այսօր նախագահ Օբաման հայտարարեց, որ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում 1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են. ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար  Ջեյքոբ Լյու, պատվիրակության ղեկավար Նախագահական պատվիրակության անդամներ.  Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14) Ֆրանկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի […]

Գնդակոծված տարածքներին գումար կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ անդրադարձավ այս օրերին կարևորվող Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումներին և նշեց, որ չափազանց կարևոր է այս օրերին հետևելը աշխարհի տարբեր երկրներում իրականացվող միջոցառումներին: Նիստի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դիմեց  Հայաստանի հանրապետության պահուստային ֆոնդից գնդակոծված տարածքներում աշխատանքներ իրականացնելու համար գումար տրամադրելուն: «2015 թվականի փետրվարի 2-ից 20-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված