15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը մեկնել է ՌԴ

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Գալուստ Սահակյանն այցելել է ԵԿՄ վարչություն

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Երկրապահի օրվան նվիրված միջոցառումների կապակցությամբ մայիսի 8-ին այցելել է ԵԿՄ վարչություն: ԵԿՄ վարչությունում եկեղեցու սպասավորներն իրականացրել են խաչքարերի օրհնության կարգ: 

Սեյրան Օհանյանը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Քաղաքաշինության նախարարն առաջարկում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը: Հարկ է նշել, որ շինարարության ոլորտը մեր օրերում լինելով տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը, ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչման բացակայության […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին, ԼՂՀ կառավարության մի խումբ անդամների հետ, ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Եռատոնի միջոցառումներին  մասնակցելու նպատակով Արցախ ժամանած  ՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել  նրանց՝ Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Արայիկ Հարությունյանը  կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ: Հովիկ Աբրահամյանը ողջույնի իր […]

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր երեկոյին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ: Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին: Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ […]

Նոր թանգարան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում

Մայիսի 7-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում բացվել է նոր թանգարան: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը վստահություն է հայտնել, որ Արցախյան ազատամարտի պատմությանն ու հաղթանակի բերկրանքն արտացոլող նոր թանգարանը ևս մեկ հարթակ կհանդիսանա երիտասարդ սերնդի համար հիշելու և […]

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցների

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 7-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ պարգեւատրել է Ազգային ժողովի՝  Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ աշխատակիցների: ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արտյուշա Ահարոնյանը, ԱԺ աշխատակազմի հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Արարատ Կարապետյանը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի […]

Նախագահը ներկա է եղել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով նոր նամականիշերի մարման արարողությանը

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որը վերջին շրջանում զգալիորեն հարստացվել է՝ հավաքագրելով նաև տեսագրություններ, ձայնագրություններ, թվային նյութեր: Նախագահը շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել ցուցանմուշներին, այդ թվում՝ այնտեղ պահվող հայերեն և Հայաստանի մասին բազմաթիվ նյութերին՝ պատմաբանների հիշատակումներին, Հայաստանի հիշատակմամբ հին քարտեզներին, ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի և […]

Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան օրակարգը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սենատի հանրապետական և դեմոկրատ մի շարք այլ անդամներ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի