Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Սլովակիա

Մայիսի 15-ին Բրատիսլավայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սլովակիա։