06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքապետը հանդիպել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները` նկատելով, որ այն հնարավորություն է  տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։

«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին մենք մշտապես փորձում ենք ներգրավել հայաստանյան սկաուտական շարժման ներկայացուցիչներին, և պետք է նշեմ, որ նրանք մշտապես աչքի են ընկնում իրենց ակտիվ մասնակցությամբ ու կազմակերպչական ունակություններով: Կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամ է և մշտապես ակտիվ մասնակցություն ունի համաքաղաքային նշանակության տարբեր ծրագրերին, ինչն, անշուշտ, ողջունելի է»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրն իր հերթին, կարևորելով սկաուտական շարժման գործունեությունը, նշել է, որ Հայաստանն իսկապես ունի հմուտ ու հայրենասեր երիտասարդներ, և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված ակտիվ համագործակցությունը` համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի կսերտանա ու կընդլայնվի:

Համաշխարհային սկաուտական շարժման կոմիտեի անդամ Բագրատ Եսայանն էլ, բարձր գնահատելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Հայաստանի ազգային սկաուտական շարժմանը ցուցաբերած աջակցությունն ու մշտական ուշադրությունը, ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս մայրաքաղաքի վարչական շրջաններում էլ ավելի ակտիվացնել սկաուտական շարժման գործունեությունն ու անմիջական մասնակցությունը համայնքային նշանակության ծրագրերին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ