02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը

Մայիսի 12-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱԶԲ Գործադիր տնօրենի տեղակալ Դոմինիկ Ուոլթեն-Ֆրանսը և Հայաստանում ԱԶԲ մշտական  առաքելության ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը: 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ համագործակցությունը, անդրադարձել են իրականացվող ծրագրերին, ընդգծել ինովացիոն ծրագրերի առաջնայնությունը, ինչպես նաև քննարկել են կանանց ձեռներեցության աջակցման ծրագրին առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող ծրագրերում մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր հարթակի ստեղծման և տեղական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շրջանակների ընդլայնման հարցը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ