Առողջապահության նախարարը Սոֆիա է մեկնել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Բուլղարիա` մասնակցելու Սոֆիայում մայիսի 27-ից 29-ն անցկացվող վերարտադրողական և սեռական առողջության խնդիրներին վերաբերող տարածաշրջանային համաժողովին: Միջոցառմանը մասնակցելու են նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից: Համաժողովի ընթացքում կքննարկվեն վերարտադրողական և սեռական առողջության ներդրման ոլորտում առողջապահական բնույթի անհավասարությունների վերացման և կայուն զարգացման նպատակների հասւանելիության, համընդհանուր […]