02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Երևանի քաղաքապետն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի

Պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի: 

Եկատերինա 2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն:  

Հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նշել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում այսօր լուրջ դերակատարում ունի: 

Առանձնակի կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանին՝ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի համախմբման գործում դրսևորած նախանձախնդրության համար:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ