16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը՝ Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվան նվիրված գալա-համերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և տասնյակ հազարավոր պետերբուրգցիների հետ միասին ներկա է գտնվել Սանկտ Պետերբուգի հիմնադրման օրվան նվիրված տոնական գալա-համերգին:

Շնորհավորելով Սանկտ Պետերբուրգի բնակիչներին քաղաքի օրվա առթիվ` նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգը մեծ սիրով է պատրաստվել տոնին, ու արվել է հնարավորը, որպեսզի տոնական օրը ինչպես պետերբուրգցիների, այնպես էլ քաղաքի հազարավոր հյուրերի համար հերթական անգամ վերածվի իսկական տոնախմբության:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նաև նշել է, որ իր հրավերն ընդունել ու քաղաքի համար կարևոր այս օրը ներկա է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը` ընդգծելով, որ սա երկու քաղաքների խորը բարեկամության լավագույն ապացույցն է:

Սանկտ Պետերբուրգի Դվորցովայա հրապարակում կազմակերպված գալա-համերգի շրջանակում հնչել են հանրաճանաչ դասական կատարումներ` աշխարհահռչակ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու, ինչպես նաև օպերային սիրված այլ կատարողների մասնակցությամբ: Տոնական միջոցառումը շարունակվել է մինչև ուշ գիշեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ