Հովիկ Աբրահամյանի պրահյան օրակարգից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-ին ժամանել է Պրահա: Նույն օրը ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը: […]