11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր երեկոյին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ:

Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների անդամներ, ՀՀ և ԼՂՀ  բարձրաստիճան պաշտոնյաներ, սփյուռքահայեր, հյուրեր արտերկրից:

Շնորհավորելով ներկաներին մայիսյան տոների կապակցությամբ, ելույթով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այնուհետև տեղի է ունեցել տոնական համերգ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ