22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցների

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 7-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ պարգեւատրել է Ազգային ժողովի՝  Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ աշխատակիցների:

ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արտյուշա Ահարոնյանը, ԱԺ աշխատակազմի հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Արարատ Կարապետյանը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի վարիչի տեղակալ Հակոբ Հակոբյանը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի տնտեսվար Սահակ Օրդոյանը, Աժ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի այգեգործ Համլետ Հերոյանը եւ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության շենքերի շահագործման բաժնի էլեկտրիկ Վլադիմիր Բաղդասարյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:

Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով ԱԺ աշխատակիցների՝ Արցախյան պատերազմի տարիներին հայրենիքին մատուցած ծառայությունը, շնորհավորել է նրանց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման առթիվ: Նա նշել է, որ հայ ժողովրդի փառքի ճանապարհը դարեր է ձգվում. Ցեղասպանությունից փրկված ազգի զավակները, մասնակցելով Մեծ հայրենականին, կանխել են նոր սպանդներ եւ շարունակել իրենց հաղթական երթը մինչեւ Շուշի: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ