15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բոլորիս անունից շնորհակալություն քեզ՝ Քըրք Քրքորյան. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը. «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Հանրապետության Նախագահը մասնակցել է մեծ բարերարի հիշատակին նվիրված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այնուհետև Մայր տաճարում Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին […]

Հայաստան կայցելի Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը

Հունիսի 24-25-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Նախատեսված են Չեխիայի ԱԳ նախարարի հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հունիսի 25-ին կկայանան Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա կգտնվեն Երևանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման […]

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և ԱՀՀ տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը: Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների և արտերկրում հայկական տարբեր կազմակերպությունների, քաղաքական ուժերի, ինչպես նաև Հայաստանի […]

Հայկական կողմ որեւէ ադրբեջանական զինծառայող չի անցել. Հայաստանի ՊՆ

Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից:  Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի […]

Վարչապետը շնորհավորել է 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի տարբեր առարկաներից հաղթողներին հրավիրել էր կառավարություն՝ շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2014-2015 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով աշակերտներին, նշել է, […]

Ոստիկանությունից տեղեկացնում են

Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են: «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի […]

Վարչապետը պարգևատրել է երգիչ Հարություն Փամբուկչյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հայտնի երգիչ, երաժիշտ Հարություն Փամբուկչյանին և ծննդյան 65-ամյակի առթիվ, ինչպես նաև հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել ՀՀ վարչապետի հուշամեդալով:  Հարություն Փամբուկչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր 50-ամյա բեմական գործունեությունը բարձր գնահատելու համար:

Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովին արտահերթ նստաշրջան գումարել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ ԱԺ ևս մեկ արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «2014 թ. […]

Նախագահը շնորհավորել է անվանի ճարտարապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Նշանակալի է Ձեր ավանդը հայկական պատմական հուշարձանների չափագրման և մեր մշակույթի գլուխգործոցները գիտական շրջանառության մեջ դնելու գործում: Ձեր երկարամյա և բեղմնավոր գործունեությամբ մեծ ներդրում ունեք հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրության ասպարեզում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և ամենայն […]

Գերմանիայի 12 քաղաքներից ժամանած քաղաքապետերն այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերը, ովքեր ներկայացնում են Գերմանիայի քաղաքապետերի ֆուտբոլի հավաքականը, այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջելով թանգարանի սրահներում՝ հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են Էրեբունի քաղաքի պատմությանը և գրառում կատարել հյուրերի մատյանում։ Գերմանացի քաղաքապետերը նշել են, որ իրենց այցը հագեցած էր ջերմ հյուրընկալությամբ ու ծանոթություններով, ինչպես նաև պատմական նոր ու հետաքրքիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի