Նախագահն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին: Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ԱՄՀ գործունեությունը Հայաստանում, ընդգծելով, որ հիմնադրամի հետ երկար տարիների համագործակցության արդյունքում մեր երկրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, և տնտեսության մեջ արձանագրված հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև այդ փոխգործակցությամբ: Սերժ […]