18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ

Մինասյանը, հունիսի 29-ին կմեկնի Մինսկ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության
միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Հանրապետության
Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի,
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ
Միխայիլ Մյասնիկովիչի, Բրեստի մարզային եւ քաղաքային իշխանությունների
ղեկավարության հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ Բրեստի
ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորի հիշատակին նվիրված խաչքարի
բացմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ