«Ողջույն Աջափնյակ». «Երևանյան ամառ 2015»-ի հերթական միջոցառումը` Աջափնյակում
«Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված մանկական հերթական մեծ միջոցառումը Աջափնյակ վարչական շրջանում էր։ Աջափնյակի կենտրոնական՝ լողավազանով զբոսայգի էին եկել վարչական շրջանի, ինչպես նաև Երևանի այլ վարչական շրջաններում բնակվող հարյուրավոր երեխաներ, ում համար ուրախ անակնկալներով երեկո ապահովելու համար կազմվել էր բազմազան ծրագիր՝ կավճանկարչություն, նկարչություն, երգ ու պար, զվարճալի խաղեր, մրցույթներ, ծաղրածուների, ձեռնածուների, աճպարարների մասնակցությամբ ներկայացումներ: […]