05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հերոս էր. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է

Խոր վշտով տեղեկացա Մեծ Հայի՝ Քըրք Քըրքորյանի կյանքից հեռանալու մասին:

Սա անդառնալի կորուստ է աշխարհասփյուռ հայության համար, քանզի մեզնից հեռացել է մեծ անձնավորություն, մեծագույն Հայրենասեր, գթասիրտ մի մարդ, ով այդքան շատ բան է արել իր ժողովրդի, իր նախնյաց Հայրենիքի համար:

Քըրք Քըրքորյանի լայնածավալ և շարունակական աջակցությունը բացառիկ կարևորություն է ունեցել Հայաստանի զարգացման համար: 1988թ. ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո նրա կողմից ստեղծված Լինսի բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ հսկայական ներդրումներ իրականացրեց Հայաստանում և Արցախում՝ կարևորագույն ծրագրերի իրականացման նպատակով:

Նա անմնացորդ սեր էր տածում իր ժողովրդի հանդեպ, իսկ ժողովուրդը փոխադարձեց նրան խորը հարգանքով և ակնածանքով: Նրան շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի կոչում, և, իրավամբ, նա Հերոս էր:

Խորին ցավակցություններս եմ հայտնում Քըրքորյան ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և աշխարհասփյուռ հայությանը:

Քըրք Քըրքորյանի հիշատակը և անունը մշտապես վառ կմնան մեր սրտերում և մտքերում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ