15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Զիգֆրիդ Բրակեին

Շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի պարոն նախագահ, Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ  Բելգիայի  Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն […]

Նախագահը Դիլիջանում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության Նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ: Մինչ հանդիպումը, Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցած թիմերը կենտրոնի […]

«Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 663 հեռախոսազանգ

Նախորդ 2 շաբաթների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 663 հեռախոսազանգ:  Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 591-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 72 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 169 հեռախոսազանգ, հուլիսի 20-ի […]

Այս բանաձևն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված  Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության […]

Մավրիկ Ղուկասյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 24-ին, ստորագրել է հրամանագիր Մավրիկ Ղուկասյանին ԼՂՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Նշենք, որ Մավրիկ Ղուկասյանը ժամանակին զբաղեցրել է ԼՂԳ գլխավոր դատախազի պաշտոնը:

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ամբողջական տեսքի պահպանումը հնարավոր է. Հանրային խորհուրդ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (Կոնցեսիոներ) առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար ընդունվեց թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից, որի արդյունքում 2013 թ. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմեց ՀՀ Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ, տեղեկացնում է Հանրային խորհրդի մամուլի […]

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձան աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին և ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանն առնչվող հարցերին։ Զրուցակիցները քննարկել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության […]

Վարչապետն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչիին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ճապոնիայի դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանում և Ճապոնիայում դիվանագիտական ներկայացուցչությունների առկա­յու­­թյունը նոր թափ կհաղորդի երկկողմ բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի