15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Տրայան Հրիսթեայի հետ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով Տրայան Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում՝ Գալուստ Սահակյանը, նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել: ԱԺ նախագահը փաստել է, որ մեր երկրում ԵՄ պատվիրակությունն ակտիվ եւ արդյունավետ գործունեություն […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշանը պետք է վերացվի. Սերժ Սարգսյանի կոչը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկին հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ եվրոպական սահմանային խախտումների հարցում Հայաստանի և Ադրբեջանին ուղղված հայտարարություններում եվրոպական կառույցները պետք է դադարեցնեն հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։  Հովհաննես Քոսյան՝ «Ինտերֆաքս» գործակալություն – Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և […]

«Հաջորդող տարիներին մեր ծրագրում պետք է ներառենք միայն ասֆալտի պահպանման ծախսերը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 12 դեպքի մասով, բացի այդ, 3 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում […]

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ խորհրդի անդամ Սերգեյ Սիդորսկիին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամ, ագրոարդյունաբերական և արդյունաբերական հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Սերգեյ Սիդորսկիին: Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և ԵԱՏՄ հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության մակարդակից և կարևորել արդյունաբերության, գյուղատնտեսության, ինովացիոն և այլ բնագավառներում փոխգործակցության հետագա ակտիվացումը և ընդլայնումը: Իր հերթին, Սերգեյ Սիդորսկին անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում Հայաստան-ԵԱՏՄ […]

Բագրատաշենի անցակետերի արդիականացման գործընթացը վճռական փուլում է

Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման գործընթացը Ֆինանսների նախարարի անմիջական հսկողության ներքո է: Ծրագիրն ամփոփիչ փուլում է: «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են միջազգային կառույցների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով և սահմանված ժամկետներում […]

Հայաստանն ու Արցախը խորհրդակցում են

Հուլիսի 17-ին Ստեփանակերտում խորհրդատվություններ տեղի ունեցան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև: Հանգամանալից քննարկվեցին երկու ստորաբաժանումների գործառույթներին, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Խորհրդատվությունը շարունակվեց ընդլայնված կազմով` Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների լրատվական ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ: Այնուհետև խորհրդատվության մասնակիցները հանդիպեցին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, ում ներկայացրին իրենց քննարկումների բովանդակությունը և արդյունքները:

Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ.Ինչո՞ւ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) ղեկավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների եւ ոլորտի այլ պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը եւ ամերիկացի գործընկերների հետ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: Քննարկվելիք […]

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրովՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: *** Կենսագրական տվյալներ Վլադիմիր Համլետի Հակոբյան Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության […]

Քննարկվել են Սևանա լճի ավազանում անտառների հիմնման և գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման խնդիրները

 ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Սևանա լճի ավազանում անտառների հիմնման առանձնահատկություններին և գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման մեթոդաբանությանը վերաբերող հարցեր: Խորհրդի անդամների հաստատմանը ներկայացնելով օրակարգի երկու հարցերը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ անհրաժեշտություն էր առաջացել քննարկել և գիտատեխնիկական խորհրդի անդամներից պարզել այն մոտեցումները, թե Սևանա լճի ավազանում անտառածածկ […]

Ամենօրյա հսկողություն՝ դպրոցականների ամառային ճամբարներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը այցելել են Հանքավանի «Արագած» ամառային ճամբար հանգստի մեկնած դպրոցականներին, որոնցից 30-ը Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ են։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հոգացել էր, որ ճամբաական երեխաներին այցելեն նաև նրանց ծնողները։ ՀՀ կառավարության՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի երկրոդ փուլին «Արագած» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի