15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արամ Ա-ին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման եւ թանգարանի ստեղծման, ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի եւ սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ: «Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռը դարեր շարունակ իր սրբազան պարտքն է կատարել առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, […]

Նախագահն էլ էր ներկա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հիլթն Վորլդվայդ» ցանցի մաս դարձող «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի […]

Բրյուսելում ԵՄ-ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Բրյուսելում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում, որը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ՏԿ ԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները։ ԵՄ-ՀՀ […]

Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամները, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները և ոլորտի մասնագետները: Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի բարեփոխմանն ուղղված […]

Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հուլիսի 17-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն առաքելության իրականացման ընթացքում՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Քիեսլերն իր գործունեությամբ կնպաստի հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը վստահեցրեց, որ իր առավելագույն ջանքերը […]

Գյուղատնտեսության նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀայաստանումԵվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:   Հանդիպման սկզբին նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարինՀայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և գյուղատնտեսության բնագավառում սերտ համագործակցության համար: «Վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է բավականին մեծ առաջընթաց: Այդ հաջողությանը մեծապես նպաստել են Եվրամիության հետ իրականացվող համատեղ ծրագրերն ու անձամբ Ձեր գործունեությունը», – նշել է իր խոսքում […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի Հանրապետության պատվիրակությանը

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ-կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար: Գալուստ Սահակյանը բարձր […]

ԱԳ նախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Հուլիսի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրեց ԱՀՀ առաջիկա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության 100-րդ […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամների հետ

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF SUD) անդամների հետ: CCAF համանախագահ Ժակ Դոնապետյանը, քաղաքապետին ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, նշել է, որ կառույցն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է, որը գործում է Մարսելում, Լիոնում […]

«Երեւանը մեզ համար լավագույն գործընկեր է». Ժան-Կլոդ Գոդեն

  Հուլիսի 12-16-ը պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի գործընկերոջ՝ քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ողջունելով Երևանի քաղաքապետին` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների հարաբերությունների հետագա զարգացմանը մեծապես կնպաստեն նաև այս օրերի պաշտոնական այցն ու դրա շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները: Երևանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի