23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Թուրքիան դեռ երկար կհիշի 2012-ի հունվարը /վիդեո/

Հունվարի 23-ը հայոց պատմագրության մեջ դարձավ բեկումնային օր` Ֆրանսիայի Սենատը ձայների զգալի մեծամասնությամբ` 127 կողմ, 86` դեմ, հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին` չնայած Թուրքիայի բուռն արձագանքին եւ Անկարայից տեղացող տեւական սպառնալիքներին: Ինչպես տեղեկացնում է “CNN”-ը, Սենատի քվեարկության արդյունքը ուղարկվելու է նախագահ Սարկոզիին, ով արդեն նշել է, որ կստորագրի այն: Նկատենք, որ Թուրքիայի եւ […]

Ավտոճանապարհներն անցանելի են, Սելիմը ինչպես միշտ փակ

Հունվարի 24-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի է  միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը փակ է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:  

Հունվարի 23-ը ոսկե տառերով է գրվելու աշխարհում մարդու իրավունքների տարեգրքում. Հայաստանի ԱԳ նախարար /վիդեո/

 Քիչ առաջ Ֆրանսիայի սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը քրեականացնող  օրինագծի առթիվ հայտարարություն է արել ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը: “Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ […]

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը /վիդեո/ /

Րոպեներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը` Սենատը, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր: Օրինագծին կողմ է քվեարկել 127, դեմ` 86 սենատոր: Օրինագիծը` որպես պատժամիջոց, նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Օրինագծի հեղինակն է Ֆրանսիայի Ազգային ժողովի մարսելցի պատգամավոր Վալերի Բուայեն, որին այս օրինագծի պատճառով Ֆրանսիայի […]

Օրինագիծը հակասահմանադրական չէ. Սենատը մերժեց Իրավական հարցերով հանձնաժողովի միջնորդությունը

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը` Սենատը, րոպեներ առաջ մերժեց Սենատի Իրավական հարցերով հանձնաժողովի միջնորդությունը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը հունվարի 19-ին մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, թե այն հակասում է Սահմանդրությանը: Քվեարկությանը մասնակցել է 253 սենատոր, որից միջնորդությանը կողմ է քվեարկել ընդամենը 86-ը: Առջեւում օրինագծի քվեարկությունն է:    

Երեք նախագահների հայտարարությունը հստակ հարված էր ադրբեջանական կեղծ քարոզչությանը. Էդուարդ Շարմազանով

“Կարծում եմ, որ երեք նախագահների այս հայտարարությունը բխում է խաղաղ բանակցությունների տրամաբանությունից եւ համահունչ է հայկական կողմերի դիրքորոշումներին: Հայտարարության մեջ առաջին կարեւորագույն փաստն այն էր, որ հստակ կարեւորվում է եւ այլընտրանք չի մնում ռազմական լուծման համար”,- այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` կարեւոր էր հայտարարության հատկապես այն կետը. […]

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը /ուղիղ/

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Ելույթ կունենան 13 սենատոր: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս օրինագծի հետ կապված նամակ էր ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին, որում մասնավորապես նշել էր, որ այս օրինագծի ընդունումով Ֆրանսիան մտադիր չէ խոչընդոտ առաջացնել թուրք-ֆրանսիական հարաբերություններում: Սարկոզին նշել էր, որ պատմական ճշմարտությունն ընդունելը հեշտ […]

Եվրամիությունը հաստատել է իրանական նավթի արտահանման արգելքի մասին որոշումը

Ինչպես հայտնում է “AFP”-ն, Եվրամիության երկրները հավանություն են տվել իրանական նավթի արտահանման վրա արգելք դնելու որոշմանը: Այս որոշումը կայացվել է այսօր Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության անդամ-երկրների բանակցությունների արդյունքում: Իրանի նավթի արտահանման  արգելքը պատասխան էր միջուկային ծրագիրը չդադարեցնելու Թեհրանի որոշմանը: Սանկցիաները նախատեսում են անմիջապես դադարեցնել  իրանյան նավթի  արտահանումը եւ սառեցնել Իրանի եւ  Եվրամիության երկրների միջեւ նավթի […]

Կստուգվի դպրոցներ մատակարարվող սննդի որակը. Երեւանի քաղաքապետարան

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մատակարարվող սննդի որակին`Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել ստուգայցեր եւ խստորեն հետեւել դպրոցական բուֆետներին մատակարարվող սննդի ցանկին: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատակարարվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման և որակի ապահովման մասով`վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ եւ հայտնաբերված յուրաքանչյուր խախտում արձանագրվում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների […]

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ, ՌԴ եւ ԱՀ նախագահների համատեղ հայտարարությունը

Ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը, որը տրամադրեց ՀՀ նախագահի մամլո գրասենյակը  Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2012թ. հունվարի 23-ին հանդիպեցին Սոչիում և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված