10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան դեռ երկար կհիշի 2012-ի հունվարը /վիդեո/

Հունվարի 23-ը հայոց պատմագրության մեջ դարձավ բեկումնային օր` Ֆրանսիայի Սենատը ձայների զգալի մեծամասնությամբ` 127 կողմ, 86` դեմ, հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին` չնայած Թուրքիայի բուռն արձագանքին եւ Անկարայից տեղացող տեւական սպառնալիքներին: Ինչպես տեղեկացնում է “CNN”-ը, Սենատի քվեարկության արդյունքը ուղարկվելու է նախագահ Սարկոզիին, ով արդեն նշել է, որ կստորագրի այն:

Նկատենք, որ Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները արդեն իսկ վատթարացել էին նախորդ տարվա դեկտեմբերի 22-ից, երբ օրինագծին հավանություն տվեց ֆրանսիական Ազգային ժողովը: Անկարան ետ կանչեց իր դեսպանին Փարիզից, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը սպառնաց սառեցնել բոլոր գործարքները Ֆրանսիայի հետ, փակել Ֆրանսիայի դեսպանատունը Թուրքիայում, նույնիսկ մեղադրեց Ֆրանսիային ալժիրցիների ցեղասպանության մեջ: Սակայն, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին տուրք չտվեց թուրքական ճնշմանը` ընդամենը հայատարարելով, որ Թուրքիան պարտավոր է հարգել իրենց համոզմունքները:

Սենատի որոշումը թուրքերը որակել են որպես “անպատասխանատու քայլ” եւ երդվել, որ “յուրաքանչյուր հարթակում իրենք կարտահայտեն իրենց բացասական վերաբերմունքը”: Թուրքիան Ֆրանսիայի հետ 13,5 մլրդ  դոլարի առեւտրային կապերի մեջ է: Ֆրանսիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական կապերը խզելը մեծ վնաս կհասցնի Անկարային բոլոր ոլորտներում:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հետեւյալ կերպ է մեկնաբանել Սենատի որոշումը. “Սենատի այս որոշումը լույս կսփռի Ատլանտյան օվկիանոսից այն կողմ` ամերիկյան քաղաքական դաշտի վրա, որը դեռ շատ վաղուց թույլ տվեց Անկարային արգելափակել ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Թուրքիայի վրա օր օրի ավելացող միջազգային ճնշումը եւ ամերիկյան 42 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր փաստարկներ են, որոնք կարող են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ստիպել հարգել իր իսկ  նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ