22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՄԻՊ-ի լիազորությունները չեն համապատասխանում Ժաննա Ալեքսանյանի ակնկալիքներին

Ի պատասխան` “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հայտարարությանը հայտնում ենք հետեւյալը: “Ցավում ենք, եթե օրենքով սահմանված մեր լիազորությունները եւ սկզբունքային մոտեցումները չեն համապատասխանել տիկին Ալեքսանյանի ակնկալիքներին: Այդուհանդերձ, Պաշտպանը եւ իր աշխատակազմը պատրաստակամ են ապագայում եւս գործակցել քաղաքացիական հասարակության բոլոր կառույցների հետ՝ պահպանելով Հայաստանի Սահմանադրության եւ օրենսդրության պահանջները: Պաշտպանի գրասենյակը ՀԿ ղեկավարի կողմից վկայակոչված […]

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են արագ համաձայնության գալու պատրաստակամության մասին

Ինչպես հայտնում է “ՌԻԱ նովոստին”, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտարարել են ղարաբաղյան հակամարտության Հիմնարար սկզբունքների շուրջ արագ համաձայնության գալու պատրաստակամության մասին: Սա Սոչիում անցկացրած նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում կայացված համատեղ որոշումն է: “Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան  հակամարտության Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հարցում: Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու […]

ՀՀԿ-ի ամենամյա անվանական կրթաթոշակները տրվեցին ուսանողներին

Հունվարի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում  տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այն այս անգամ նվիրված էր  Բանակին:  Արդեն 5-րդ տարին է, ինչ ռազմական ուսումնական հաստատությունների եւ բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջեւ անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են “Գարեգին Նժդեհի”, “Աշոտ Նավասարդյանի”, “Վազգեն […]

Շուտով Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկա

Դեռ հունվար  ամսվա սկզբին Հայաստան էր այցելել գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի  ազգային լիզինգային օպերատոր “Պրոմագրոլիզինգ” ընկերության պատվիրակությունը, իսկ այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում են  ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից: Արթուր Բաղդասարյանը կարևորել է բելառուսյան հանդիպումների ընթացքում այս ոլորտում համագործակցության խթանման անհրաժեշտությունը, տրվել […]

Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը /լրացված/

Ինչպես հայտնում է “Риа Новости”-ն, Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան խնդրին: Այսօր ՀՀ նախագահն արդեն հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդեի հետ: Հանդիպումը տեղի է ունենում Սոչիին մոտ գտնվող “Красная поляна” տեղանքում: Սա արդեն նրանց 9-րդ հանդիպումն է: Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ցանկություն էին հայտնել նորից հանդիպել նախորդ […]

Հանդիպել են ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են Սոչիում: Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ իրավիճակը կովկասյան տարածաշրջանում: Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ իրենք կշարունակեն հետեւելԿովկասում տիրող  իրավիճակին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին` ՌԴ նախագահը նկատել է, որ նման երկխոսություններն անհրաժեշտ են, եւ դրանց շնորհիվ ինքը առաջընթաց է տեսնում: Մեդվեդեւը 2011-ը լավ տարի է […]

Նոր սկանդալ Օբամայի անվան շուրջ

Ատլանտայի դատարանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հարցաքննության է կանչել նրա ծննդավայրի եւ, հետեւաբար, պետության ղեկավար լինելու օրինականության հարցով: Հարցաքննությունը նշանակված է հունվարի 26-ին, հայտնում է “Associated Press”-ը: Նախագահի ծննդավայրը պարզելու նպատակով նմանատիպ հայցեր են ներկայացվել ամբողջ երկրում, սակայն առայժմ` անօգուտ: Օբամայի նախընտրական շտաբը հայտարարել է, որ Ատլանտայի դատարանը սխալ է գործում` կանչելով նախագահին հարցաքննության, եւ […]

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մինչ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումը,  Սոչիի “Красная Поляна” տեղանքում հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նշելով, որ նմանատիպ ձմեռային հանդիպումներն արդեն ավանդական են դարձել, Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է այսօրվա օրակարգում քննարկվելիք հարցերը` նախորդ տարում հայ-ռուսական համագործակցությունը` տնտեսական եւ ռազմա-տեխնիկական բնագավառներում, ինչպես նաեւ ապագայում  նախատեսված խոշոր նախագծերի եւ […]

“2012-ին ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը քիչ հավանական է”. Թոմաս դե Վաալ

Քարնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը հայտնել է, որ այս տարի  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որեւէ առաջընթաց գրանցելը քիչ հավանական է: “Այս տարի Մինսկի խմբի համանախագահող 3 երկրներում նախագահական ընտրություններ են եւ քաղաքական էլիտան այդ հարցի վրա կենտրոնացած կլինի”,- կարծիք է հայտնել փորձագետը: Նա ավելացրել է նաեւ, որ այս տարի միջնորդները կփորձեն կարգավորել հակամարտությունը, […]

Սիրիան հրաժարվում է Արաբական երկրների լիգայի` կառավարությունը հանձնելու ծրագրից

Սիրիայի ղեկավարությունը հունվարի 23-ին մերժել է իշխանությունը հանձնելու` Արաբական երկրների լիգայի առաջարկած ծրագիրը, այս մասին հայտնում է “Agence France-Presse”-ը: Ըստ այդ ծրագրի` նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարվեր իր իրավասություններից եւ երկրի ղեկավարումը հանձնել իր տեղակալ Ֆարուկ ալ-Շարային: Բացի այդ` ալ-Ասադին առաջարկվում էր նաեւ նոր կառավարություն ձեւավորել, որից հետո` կես տարվա ընթացքում, ծրագրվում էր երկրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված