25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի ամենամյա անվանական կրթաթոշակները տրվեցին ուսանողներին

Հունվարի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում  տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այն այս անգամ նվիրված էր  Բանակին:  Արդեն 5-րդ տարին է, ինչ ռազմական ուսումնական հաստատությունների եւ բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջեւ անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են “Գարեգին Նժդեհի”, “Աշոտ Նավասարդյանի”, “Վազգեն Սարգսյանի” եւ “Անդրանիկ Մարգարյանի” անվան կրթաթոշակների:

Այս տարի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սահմանել է նաեւ Հայկական բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական կրթաթոշակ: Կրթաթոշակներն ուսանողներին հանձնեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը եւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Մրցույթի արդյունքում հաղթած 6 ուսանողներ մեկ տարվա ընթացքում կստանան 20000 եւ 25000 դրամ կրթաթոշակներ։

“Գարեգին Նժդեհի” անվան կրթաթոշակի արժանացավ ՀՀ ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի ուսանող Ասատուր Վարդանյանը։ “Աշոտ Նավասարդյանի” անվան կրթաթոշակը ստացավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Արման Աղաքարյանը։ “Վազգեն Սարգսյանի” անվան կրթաթոշակակիր դարձան ՀՀ ԿԳՆ “Փոքր Մհեր”  կրթահամալիրի սան Հրաչ Հակոբյանը եւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Ռաֆայել Սահակյանը։ “Անդրանիկ Մարգարյանի” անվան կրթաթոշակ ստացավ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Հարություն Մարտիրոսյանը։

Իսկ հայկական բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական կրթաթոշակի արժանացավ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող Հայկ Ալեքսանյանը։

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ  սրանով  Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը սկսում է  բանակի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության այս նախաձեռնությունը։ Նա նշեց, որ ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ բանակում գիտելիքները մեծ տեղ ունեն եւ այն հիմքն են, որոնց շուրջ ձեւավորվում են համապատասխան գործնական ունակություններ եւ հմտություններ՝ դրանով իսկ ձեւավորելով ընդհանուր զինվորական կամ մարտական վարպետությունը։

Պաշտպանության նախարարը կարեւորեց նաեւ տարբեր կազմակերպությունների համագործակցությունը ՀՀ զինված ուժերի հետ, ինչի արդյունքում բանակի մարտունակություն ավելի է բարձրանում։ Նա իր երախտիքի խոսքն ասաց բոլորին՝ բանակի շուրջը կանգնած լինելու, բանակի առօրյան լավագույն կերպով կազմակերպելուն նպաստելու համար։

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի կենտրոնից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ