23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ահմեդ Դավութօղլին: Արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Նրանք համաձայնության են եկել այդ խնդրի ուղղությամբ ջանքերն ավելացնելու շուրջ: Քննարկվել են նաեւ մի շարք այլ արդիական  հարցեր, որոնց թվում` Մերձավոր Արեւելքի եւ Իրանի խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները:

‘Ռոսսելխոզբանկը’ կարող է նպաստել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. ՀՀ նախագահ

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկ’-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում ‘Ռոսսելխոզբանկ‘-ի գործունեության հնարավորությունները: Նախագահի խոսքով`արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, ‘Ռոսսելխոզբանկ‘-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում: Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ‘Ռոսսելխոզբանկ‘-ի գործունեության […]

Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել: Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով` առաջին ցնցումները տեղի են ունեցել Վերոնայից ոչ հեռու` 10 կմ խորությամբ, տեղեկացնում  է “ИТАР ТАСС”-ը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հյուսիսային Իտալիայի մի քանի քաղաքներում: Բնակիչներն էվակուացվել են: Առայժմ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:  

Թուրքիայի արտգործնախարարը դժգոհ է Եվրամիությունից

“Եվրամիությունն իրեն երկակի է պահում”,-հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է “Vətən”-ը: Նրա կարծիքով` եթե հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունվեր Եվրամիության մեկ ուրիշ երկրի կողմից` Ֆրանսիայի փոխարեն, Եվրամիության արձագանքն ընդհանրապես այլ կլիներ: “Եթե Թուրքիան նման օրենք ընդուներ, հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեր Եվրամիությունը”,- նշել է  նա: Դավութօղլուն հայտնել է նաեւ, որ […]

Սարկոզին չի բացառում իր պարտությունն ընտրություններում

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին պարտության դեպքում ինքը կհեռանա քաղաքականությունից: Այս հայտարարությունը նախատեսված չի եղել հրապարակման համար, սակայն մի շարք ֆրանսիական լրատվամիջոցներ հնարավոր են համարել տարածել նախագահի անկեղծ խոստովանությունը: Սարկոզին նաեւ հայտնել է, որ այնուամենայնիվ նախատեսում է լքել քաղաքականությունը նախագահական երկրորդ ժամկետից հետո: Ֆրանսիայի նախագահը նշել է, […]

Օբաման վստահ է, որ Սիրիայի նախագահը շուտով պաշտոնաթող կլինի

ԱՄՆ-ում վստահ են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` անխուսափելի պաշտոնաթողության մեջ: Այս մասին տեղեկացնում է “РИА Новости”-ն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով` ալ-Ասադը շուտով կհասկանա, որ անհնար է այլեւս հաղթել այն ուժերին, որոնք փոփոխություն են պահանջում: “Միայն այդ տարածքում բնակվող մարդիկ իրավունք ունեն որոշել իրենց ճակատագիրը, իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք այն հիմնական արժեքները, […]

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լատվիա եւ Լիտվա

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Լատվիա եւ Լիտվա: Հունվարի 25-26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռիգա եւ Վիլնյուս: Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Լատվիայի եւ Լիտվայի ղեկավարության հետ:  

Օբաման որոշել է բարյացակամ գտնվել օտարերկրացիների հանդեպ

ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման Կոնգրեսին դիմել է նոր օրինագի մշակելու կոչով, որը թույլ կտա քաղաքացիություն ստանալ Միացյալ Նահանգների այն բնակիչներին, որոնք երկրին որեւէ կերպ օգուտ են տալիս: Օբաման իր կոչի մեջ կարեւորել է այն փաստը, որ երկիրը պետք է պայքարի անօրինական ներգաղթի դեմ: Նա հիշեցրել է, որ իր ադմինիստրացիան մեծ ջանքեր է գործադրում սահմանները խստորեն […]

Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը 2 շաբաթվա ընթացքում

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի նախագահի կողմից կստորագրվի 2 շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է “ИТАР-ТАСС”-ը` հղում անելով Ելիսեյան պալատի տեղեկատվական աղբյուրներին: Նիկոլա Սարկոզիի ստորագրելուց  հետո այն արդեն օրենքի ուժ կստանա: Օրինագծի հավանությունն առաջինը տվեց Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011-ի դեկտեմբերի 22-ին: 2012-ի հունվարի 6-ին նախագահ Սարկոզին այն ուղարկեց Սենատի հաստատմանը, սակայն հունվարի 18-ին Սենատի […]

ԱՄՆ-ում թեժանում են նախընտրական կրքերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, հաղթելով Հարավային Կարոլինա նահանգում անցկացրած նախնական ընտրություններում, հայտնել  է, որ արդեն պատրաստ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկումներին: Հարավային Կարոլինան ԱՄՆ-ի ամենապահպանողական նահանգներից է: Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, ով հանրապետականների առաջատար թեկնածուն էր համարվում, այս անգամ զիջեց Գինգրիչին: 97 տոկոս ձայներից Գինգրիչը հավաքել էր 40 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված