23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ վարչապետն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկի’ խորհրդի նախագահին

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկի’ խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. ‘Ներկայում գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր առաջնային ուղղություններից մեկը: Փորձում ենք գտնել նոր գործիքներ և հնարավորություններ՝ ոլորտի զարգացումը խթանելու համար’: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ‘Ռոսսելխոզբանկի‘ հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը նոր քայլեր կհուշի կառավարությանը՝ ոլորտի զարգացման […]

‘Ֆրանսիայի Սենատից վերստին հնչեց արդարության ձայնը’.Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: Գրության մեջ մասնավորապես ասված է. ‘Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ, Ֆրանսիայի պետական այրերին և […]

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին

Հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահ Սամվել Նիկոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին` Ֆրանսիայի Սենատի կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ : Նամակում մասնավորապես ասված է. ‘’Մեծարգո պարոն նախագահ Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայի Սենատը մեկ անգամ ևս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, […]

Թուրքերը մեղադրում են ադրբեջանցիներին` հայկական օրենքի ընդունումը կանխելու հարցում իրենց չսատարելու մեջ

“Ֆրանսիայի կողմից այս օրինագծի ընդունումը սեւ բիծ գծեց այդ երկրի պատմության մեջ”,- հայտնել է Ադրբեջանի “Ենի Ադրբեջան‘ կառավարող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը, արձագանքելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Նա նաեւ նշել է, որ այսուհետ իրենք չեն վստահի Ֆրանսիային` իբրեւ ժողովրդավարություն քարոզող երկիր: Ադրբեջանական մամուլը ողողված է “եղբայրական” Թուրքիային հուսադրող եւ աջակցող […]

ՀՀ նախագահը շնորհակալական նամակ է հղել Նիկոլա Սարկոզիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Նամակում, մասնավորապես, ասված է. “Մեծարգո՛  պարոն Նախագահ, Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Այսօր բացառիկ օր […]

Հայաստանում է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային անվտանգության վարչության պետը

Հունվարի 23-ից 24-ը աշխատանքային այցով ՀՀ պաշտպանության նախարարությունում է գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է քննարկել ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունները: ԳեներալԿ.Բրանկոն ծանոթացման այցով գտնվեց նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես […]

Իրանը մեղադրանքներ է ուղղել ԱՄՆ-ին

Իրանը հայտարարել է, որ Եվրամիության` նավթի արտահանման վրա արգելք դնելու որոշումը անարդար է համարել եւ նշել, որ այն ձախողման է ենթարկվելու, հայտնում ` “BBC”-ն: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մահմանպարաստը կարծիք է հայտնել, որ Եվրամիության քայլերը չեն խանգարում Իրանին պաշտպանել իր իրավունքները: “Եվրոպական ներկայացուցիչները եւ այլ երկրները, որոնք գտնվում են  ԱՄՆ-ի դիվանագիտական ճնշման տակ, հարկ է, […]

Անկարայի անհույս ճիգերը /վիդեո/

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը  ֆրանսիական Սենատի կողմից առաջ է բերել թուրքական իշխանությունների զայրույթը, գրում է “Independent”-ը: Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել Ֆրանսիայի դեմ ուղղված մեղադրական հայտարարությամբ. “Ֆրանսիան իր անպատասխանատու որոշումով խախտեց միջազգային իրավունքը: Մենք այլեւս չենք երկմտի կատարել այն քայլերը, որոնք նախօրոք էինք ծրագրել”: Թուրքական հեռուստաալիքներն անդադար ցուցադրել են Սենատի քննարկումը: Թուրք մասնագետները […]

Ս. Լավրովն անդրադարձել է Սոչիի հանդիպմանը /վիդեո/

Հունվարի 23-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության եկան ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի արագացման շուրջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր մեկնաբանությունն է արել հանդիպման արդյունքի վերաբերյալ, հաղորդում է “РИА Новости”-ն: “Կողմերը գիտակցում են, որ հետագա առաջընթացի համար, ինչը, բնականաբար, անհրաժեշտ է, պետք է հետ կանգնել ծայրահեղական դիրքորոշումներից: Նրանք համաձայնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված