22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

‘Ֆրանսիայի Սենատից վերստին հնչեց արդարության ձայնը’.Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:

Գրության մեջ մասնավորապես ասված է. ‘Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ, Ֆրանսիայի պետական այրերին և ֆրանսիացի եղբայր ժողովրդին` արտահայտելով մեր Սուրբ Եկեղեցու և աշխարհասփյուռ մեր զավակների երախտագիտությունը Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը Սենատում ընդունելու համար:

Ուրախ է հայությունն ի սփյուռս աշխարհի: Ֆրանսիայի Սենատից վերստին հնչեց արդարության ձայնը, որի հաղթանակին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը սպասում է մեկ հարյուրամյակ: Այսօր հայ և ֆրանսիացի ժողովուրդների ջերմ բարեկամությունը զարդարվում է մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության նոր ձեռքբերումով, որը հայ նահատակների լույս հիշատակի առջև սփոփանք է բերում մեր ժողովրդին և ամրապնդում հավատը Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման:

Ընդունված օրենքը վկայում է Ձեր, Ֆրանսիայի պետության և ժողովրդի անխախտ նախանձախնդրությունը ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային արժեքների հանդեպ, որոնց ամրագրումը կբացառի աշխարհում բռնություններն ու մարդկության դեմ գործվող ողբերգական ոճիրները’:

 Henaran.am-ին փոխանցում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի մամլո դիվանից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ