23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մեծ Բրիտանիայի դեսպանին հանդիսավոր կերպով կհանձնվի “հագիս”

Արդեն 14 տարի  շարունակ  Հայաստանում  կազմակերպվում է  Բըրնսի Ընթրիք, նվիրված  շոտլանդացիհայտնի   բանաստեղծ   Ռոբերտ  Բըրնսին:  Երեկույթի նպատակը  ոչ միայն ուրախ ժամանց  կազմակերպելն է ներկաների  համար, այլ  նաև գումար հավաքագրել  բարեգործական նպատակներով: Բըրնսի  Ընթրիքը շոտլանդացիների  համար ազգային տոնի  արժեք ունի  և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ “հագիս” ուտեստն է,  որը ավանդաբար  Շոտլանդիայից  Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից  մի քանի  օր առաջ՝ հագիս  պատրաստող խոհարարի և շոտլանդացի  պարկապզուկահարի ուղեկցությամբ: Հունվարի 27-ին, ժամը 14:00-ին  Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի  ուրույն երաժշտության ներքո ” հագիս”  ուտեստը,  ըստ ավանդույթի,  հանդիսավոր կերպով կհանձնվի  Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին: […]

Նախագահի աշխատակազմի ղեկավարը լսել է զոհված զինծառայողների ծնողներին /վիդեո/

Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները մոտեցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վիգեն Սարգսյանը զրուցել է զոհվածների հարազատների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները: “Ես ձեր ցավը շատ լավ հասկանում, բայց ուզում եմ ասել, որ պետությունը, որը պահում է իր հնարավորության սահմաներից ավելի մեծ բանակ, […]

Կանացի վրեժխնդրության էժանագին դրսեւորում. գլխավոր դերում առաջին տիկինն է

Թուրքական “Hurriyet”-ի փոխանցմամբ` Թուրքիայի առաջին տիկին Հայրունիսա Գյուլը յուրօրինակ ձեւով է արտահայտել իր դժգոհությունը ֆրանսիական Սենատի որոշման դեմ: Նախագահական նստավայրում կազմակերպված ճաշկերույթին, որին հրավիրված են եղել Թուրքիայում հավատարմագրված դեսպանների կանայք, կին դեսպանները, միջազգային կազմակերպությունների կին աշխատակիցները, նա չի հրավիրել  Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլի կնոջը` Սաբին Բիլին: Ըստ թուրքական լրատվամիջոցի` Գյուլը նման կերպ իր բողոքն […]

Իրանն ինքնակամ է զրկում Եվրոպային նավթից

Եվրոպան հավանաբար ավելի շուտ կզրկվի իրանական նավթից, քան սպասվում էր: Հնարավոր է, որ Իրանի խորհրդարանի անդամները առաջիկա օրերին հավանություն տան իրենց վառելանյութը եվրոպական երկրներ արտահանումը դադարեցնելու օրինագծին, հայտնում է “РИА Новости”-ն: Եթե համապատասխան օրինագիծը հավանության արժանանա, ապա Իրանն ավելի շուտ կդադարեցնի արտահանել իր նավթը, քան Եվրամիությունը կհասցնի իրականացնել դրա արտահանման արգելքը: Իրանի խորհրդարանի անդամ Նասեր […]

Կալիֆորնիայի համալսարանները Հայոց ցեղասպանության հերքման դեմ ցույցեր կանցկացնեն

Ինչպես տեղեկացնում է “Asbarez.com”-ը, Կալիֆորնիայի Համահայկական Ուսանողական Ասոցացիան մի շարք ցույցեր է կազմակերպել Լոս Անջելեսի, Հարավկալիֆորնիական, Սան Դիեգոյի, Իրվայնի, Սանտա Բարբարայի, Ռիվերսայդի, Բերքլիի, Լոյոլա Մերիմաունթ, Նորթրիջի համալսարաններում եւ Գլենդել համայնքի քոլեջում: Ցույցերը կկայանան այսօր: Դրանք ուղղված են Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Բողոքի ակցիաներին կմասնակցեն Երիտասարդության Հայկական Դաշնության եւ ՀՅԴ “Շանթ” ուսանողական ասոցացիայի անդամները: Բողոքի ակցիաները […]

“Սա հայ ժողովրդի այն ցավն է, որ մենք էլ լավ ենք հասկանում”. Լատվիայի արտգործնախարար

Ինչպես Henaran.am-ին հայտնում է ՀՀ ԱԳ մամլո ծառայությունը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի կողմից հայկական օրինագծի ընդունումը: Լատվիա կատարած այցի շրջանակներում; Նա հայտնել է լրագրողներին, որ այս օրենքի ընդունումը կարեւոր մեխանիզմ է մարդկության դեմ կատարվող նոր ոճիրները կանխելու համար: “Ֆրանսիան շատ կարեւոր քայլ կատարեց, որը պիտի որ աջակցություն ստանա ոչ միայն եվրոպական մյուս […]

‘’Ֆրանսիան ապացուցեց նվիրվածությունը համամարդկային արժեքներին’’.Արթուր Բաղդասարյան

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում մասնավորապես ասված է.  “Հարգելի պարոն Դելոն, Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի  կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ և շնորհակալական խոսքս հղել Ֆրանսիայի  բարեկամ ժողովրդին: Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան […]

Մահացել է Սաակաշվիլիի խորթ հայրը

77 տարեկանում մահացել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորթ հայրը` Զուրաբ Կոմետիանին, հայտնում է “Ambebi.ge” ինտերնետ պորտալը: Նա ավելի քան 100 գիտական աշխատությունների հեղինակ է: Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Սաակաշվիլիի իսկական հայրը` Նիկոլոզը, բժիշկ է եղել: Նա լքել է ընտանիքը` որդու ծնվելուց մի քանի ամիս առաջ եւ նոր ընտանիք կազմել: Միխեիլ Սաակաշվիլիին դաստիարակել են մայրը` […]

Պարգևատրման արարողություն ‘ՀՀ Զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական մեդալով՞

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հունվարի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հոբելյանական գիտաժողով, որի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, մի խումբ դասախոսների, ինչպես նաև համալսարանական զոհված ազատամարտիկների հարազատների պարգևատրել  է ‘Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական մեդալով: Իր ելույթում Սեյրան Օհանյանը  մասնավորապես ասել է. ‘’ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված