25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‘’Ֆրանսիան ապացուցեց նվիրվածությունը համամարդկային արժեքներին’’.Արթուր Բաղդասարյան

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում մասնավորապես ասված է.

 “Հարգելի պարոն Դելոն,

Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի  կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ և շնորհակալական խոսքս հղել Ֆրանսիայի  բարեկամ ժողովրդին:

Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց իր նվիրվածությունը վեհ համամարդկային արժեքներին և ժողովրդավարության սկզբունքներին:

Այս պատմական փաստաթուղթը տրամաբանական շարունակությունն է 2001 թվականին Ֆրանսիայի Խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի, որը հույս է տալիս, որ հայ ժողովրդի մեծ ու հուսալի բարեկամ Ֆրանսիայի Հանրապետության այս քայլը օրինակ կծառայի Եվրոպական Միության և աշխարհի մյուս պետությունների խորհրդարանների համար:”

Ի լրումն, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր ուղերձում վստահություն է հայտնել, որ օրինագծի ընդունմամբ էլ ավելի կամրապնդվի դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Henaran.am-ին փոխանցում են ԱԱԽ մամուլի ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ