23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեծ Բրիտանիայի դեսպանին հանդիսավոր կերպով կհանձնվի “հագիս”

Արդեն 14 տարի  շարունակ  Հայաստանում  կազմակերպվում է  Բըրնսի Ընթրիք, նվիրված  շոտլանդացիհայտնի   բանաստեղծ   Ռոբերտ  Բըրնսին:  Երեկույթի նպատակը  ոչ միայն ուրախ ժամանց  կազմակերպելն է ներկաների  համար, այլ  նաև գումար հավաքագրել  բարեգործական նպատակներով:

Բըրնսի  Ընթրիքը շոտլանդացիների  համար ազգային տոնի  արժեք ունի  և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում:

Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ “հագիս” ուտեստն է,  որը ավանդաբար  Շոտլանդիայից  Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից  մի քանի  օր առաջ՝ հագիս  պատրաստող խոհարարի և շոտլանդացի  պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Հունվարի 27-ին, ժամը 14:00-ին  Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի  ուրույն երաժշտության ներքո ” հագիս”  ուտեստը,  ըստ ավանդույթի,  հանդիսավոր կերպով կհանձնվի  Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

Անցյալ տարի Բըրնսի Ընթրիքի ընթացքում հաջողվեց հավաքագրել 27 000 ԱՄՆ  դոլարին  համարժեք հանգանակություններ,  որոնք ուղղվեցին տարբեր բարեգործական ծրագրերին. ապահովվել է լեյկեմիայով հիվանդ երեխայի մեկ տարվա բուժումը (Էխո ՀԿ-ի հետ համատեղ), դիաբետով տառապող երեխաների համար գնվել են գլյուկոմետրեր (Երազ հիմնադրամ), ձեռք է բերվել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար զարգացնող սարքավորում (Եվրազիա Համագործակցության հիմնադրամ), նորածինների համար հատուկ սարքավորում (Հայկական Ակնաբուժության նախագիծ), աջակցություն է տրամադրվել սահմանային գյուղերում ապրողներին (Հայ Ձմեռ Պապ բարեգործական հիմնադրամ),  Զատիկ մանկատան սաները մեկ տարի ուսանել են անգլերեն լեզու և համակարգիչ:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ