23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բանակի շնորհիվ ՀՀ-ն անկախ պետություն է,Արցախը` ազատագրված, հայ ժողովուրդը` պաշտպանված. Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը ՀՀ զինված ուժերի 20 տարիների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին. ‘Հարգելի՛ հայրենակիցներ,20 տարի առաջ հայ ժողովրդին կրկին վիճակված էր կերտել հերոսական պատմություն և սկիզբ դնել Արցախի ազատագրության և Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարին: Համազգային զոհաբերությունների, նվիրումի ու ջանքերի շնորհիվ այսօր` 20 տարի հետո, կարող ենք փաստել, որ այդ պայքարը հաջողությամբ է պսակվել: Այսօր Արցախն ազատագրված է, բնակչությունը` պաշտպանված, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է` դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգացող: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմը հայ ժողովրդի համար նաև սեփա­կան արժանապատվությունը հաստատելու և հաջորդ սերունդներին ավելի պաշտպանված  հայրենիք թողնելու քննություն էր: Այդ քննությունը մեր ժողովուրդը պատվով հանձնեց, իսկ դա` առաջինը ձեր որդիների, հայրերի ու եղբայրների շնորհիվ: Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած, ծառայության ժամանակ իրենց պարտքը կատարելիս զոհված կամ մահացած զինծառայողների, անհայտ կորածների սիրելի՛ հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրների անձնվեր ծառայության շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդն իր բնօրրանում վայելում է խաղաղ ապրելու ու արարելու երջանկությունը, և ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանն առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով: Մենք, ցավոք, չկարողացանք փրկել ձեր հարազատների կյանքը, բայց այսօր, հանուն նրանց ու նրանց կատարած գործի, պարտավոր ենք շուքով նշել նրանց ծնած, սիրած, փայ­փայած ու պաշտպանած Հայոց բանակի 20-ամյակը` արժևորելով անցյալն ու անսխալ կողմնորոշվելով հետագա գործողություններում: […]

Վերելքի պատմական պահին հայոց բանակը կարեւորագույն նվաճում էր. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ ‘ Սիրելի՛ հայրենակիցներ, Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ: Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն […]

ՀՀ Ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը համագործակցում են` Երևանը անվտանգ քաղաք դարձնելու նպատակով

Այսօր խորհրդակցություն է հրավիրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժինների պետերը: Տարոն Մարգարյանը կարևորել է վարչական շրջանների և ոստիկանության բաժինների միջև սերտ համագործակցությունը`ընդգծելով, որ   հասարակական կարգի պահպանման որակական բարելավումը հրամայական է և պահանջում է […]

ԱՄՆ շարունակելու է հորդորել Թուրքիային Հայաստանի հետ ավտոտրանսպորտային և երկաթուղային կապեր ստեղծել.Էրիկ Ռուբին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: ‘Մեր համագործակցությունը ձեր նախորդ պաշտոնակցի հետ բավականին արդյունավետ էր, ունեինք անկեղծ եւ բարեկամական երկխոսություն: Համոզված եմ, որ այդ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն նաև առաջիկայում’,– ասել է Տիգրան Սարգսյանը: Էրիկ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի առաջիկայում ևս օժանդակել մեր երկրի զարգացմանն […]

Ավանում հրաձգության թիմային առաջնություն կին մանկավարժների մասնակցությամբ

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների  նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ավանի տարածքային կազմակերպությունը հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների  70 ուսուցիչների և դաստիարակների մասնակցությամբ անցկացրել է երկօրյա հրաձգության թիմային առաջնություն: Մրցմանը մասնակցել են բացառապես կանայք: ‘Մեր նպատակն էր բանակի տարելիցի կապակցությամբ միջոցառումներին մասնակից դարձնել նաև կանանց, քանի որ հենց […]

Եվրամիությունը որոշել է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի սանկցիաներին

Եվրամիության խոշորագույն բանկերը դադարեցրել են սննդամթերքի` Իրան  մատակարարման ֆինանսավորման գործողությունը, հայտնում է “Reuters”-ը: Նրանց խոսքերով` իրանցիներն արդեն վճարման  այլ տարբերակներ են փնտրում` ներառյալ կանխիկ ուղղակի փոխանակումը, սակայն խոշոր մատակարարումների համար այս մեթոդը համապատասխան չէ: Իրանը տարեկան ներմուծում է գրեթե 4,5 մլն տոննա ցորեն: Հիմնական մատակարարներն են Արգենտինան, Բրազիլիան եւ Ուկրաինան: Ներկա պահին Իրանի նավահանգիստներում 9 […]

Հայկական բանակը մեր ազգային հպարտությունն է.Սամվել Բալասանյան

ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն այսօր ՀՀ զինված ուժերի 20-ամյա տարելիցի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. ‘Սիրելի Հայրենակիցներ. Սրտանց շնորհավորում եմ Ազգային Բանակի զինվորներին ու սպաներին զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող և ունեցած բոլոր քաղաքացիներին, մեր ամբողջ ժողովրդին` մեզ հպարտություն ու վստահություն պարգևող այս հրաշալի տոնի առթիվ:  Անցած20 տարիների ընթացքում կարողացանք ստեղծել հզոր […]

ԱՄՆ հանձնառությունը Հայաստանի բարեկեցության նկատմամբ մնում է բարձր մակարդակի վրա. Էրիկ Ռուբին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ընդգծվել է տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում: «Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև […]

Հայոց բանակի 20-ամյակի առիթով կհրապարակվի հայրապետական Սրբատառ կոնդակ

Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կհրապարակվի Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կկատարի օծումը Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական ս.խաչի կրկնօրինակի, որի կենտրոնում ևս զետեղվել է տիրոջ խաչափայտի մասունքի […]

Մոսկվայում հատուկ հանձնախումբ կգործի` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար

Ռուսաստանի Հասարակական-քաղաքական կենտրոնի նիստերի դահլիճում կկայանա միջոցառումների կոորդինացման գծով Մոսկվայի տարածքային հանձնախմբի նիստը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, նիստին հրավիրվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ մասնագետներ: Նիստի օրակարգում է ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կոորդինացիան, աշխատանքային խմբերի ստեղծումը  եւ առաջիկա ամիսներին կայանալիք միջոցառումների հաստատումը: Մոսկվայի հանձնախմբի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված