23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դինքի սպանության գործը մի շարք “մութ” էջեր ունի

Թուրքիայի Պետական Վերահսկիչ պալատը, որը երկրի նախագահի ենթակայության տակ է գտնվում, ավարտել է նախորդ տարի սկսած հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննությունը, հաղորդում է “Cumhuriyet”:

Ըստ պարբերականի՝ Դինքի գործի հետ կապված 50 էջանոց զեկույցից մի քանի կարեւոր փաստաթղթեր են կորել, իսկ մնացածի բնօրինակները պարզապես բացակայել են: Բացի այդ` նյութերից եւ փաստաթղթերից մի քանիսում ամսաթվեր են խեղաթյուրված եղել:

Ինչպես հաղորդում է “REGNUM” տեղեկատվական գործակալությունը,  Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական- Ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիջդարօղլուն մեղադրել է Թուրքիայի իշխող կուսակցությանը կարեւոր փաստաթղթերի անհետացման մեջ, ինչպես նաեւ չինովնիկներին` Դինքի սպանության հետ կապ ունենալու մեջ:

“Առաջիկա օրերին հատուկ նշանակված դատախազի ձեռքին դուք կտեսնեք հորինված զեկույցը: Նրանք նորից կօգտագործեն հորինված անուններ, անանուն կամ գաղտնի վկաներ` ինչ-որ բան կեղծելու նպատակով”,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ստամբուլի դատարանը Դինքին սպանած Օգյուն Սամաստին դատապարտեց 22 տարի 10 ամիս, իսկ սպանությունը հրահրած Յասին Հայալին` ցմահ բանտարկության: Արդարացվեցին այն 19 դատապարտյալները, որոնք մեղադրվում էին ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված լինելու մեջ:

Դատարանի որոշումը փաստաբանների եւ մի շարք բարձրաստիճան քաղաքական եւ հասարակակակն գործիչների վրդովմունքն առաջացրեց: Այն նաեւ  քննադատեցին Եվրոպառլամենտը, Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ