28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ավտոճանապարհները համարյա բաց են

Հունվարի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհները անցանելի են: Դժվարանցանելի է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը:  

Սելիմի լեռնանցքում և Բերդ-Ճամբարակ հատվածում սաստիկ բուք է

Հունվարի 26-ի ժամը 17.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. Սաստիկ բուքի ու վատ տեսանելիության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը: Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ հատվածը եւս տեղ-տեղ պատված է մերկասառույցով: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից […]

Ադրբեջանցի ռեժիսորը հրաժարվում է մրցանակից` “եղբայրական” Թուրքիային հաճոյանալու հույսով

Ադրբեջանցի ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, որը բնակվում է Ռուսաստանում, հրաժարվել է  արվեստի եւ գրականության բնագավառում շնորհվող հեղինակավոր մրցանակից, քանի որ այն շնորհվում է Ֆրանսիայի կողմից: Ադրբեջանցի արվեստագետի նման քայլի բացատրությունը Ֆրանսիայի Սենատի կողմից` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի  ընդունումն է: Ռեժիսորը չի բավարարվել այդ կերպ իր բողոքն արտահայտելով եւ հրաժարվել է նաեւ “Ադրբեջան-Ֆրանսիա” ղեկավարի պաշտոնից:

ՀՅԴ-ն Թուրքիային կոչ է անում հանդարտվել և հաշտվել սեփական պատմության հետ

ՀՅԴ Բյուրոն ողջունում է Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ ուժերի համախոհ վճռականությունը՝ պահպանելու Ֆրանսիայի իբրեւ մարդու իրավունքների պատշպան պետության վարկն ու առաքելությունը։ Միաժամանակ, ՀՅԴ Բյուրոն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ Ֆրանսիայում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացներին եւ փորձել հաշտվել սեփական պատմության հետ։ Դաշնակցության խորին համոզմամբ, թուրքական իշխանությունները ոչ թե պետք […]

Քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները կսկսվեն փետրվարի վերջին

Հունվարի 25-26-ը Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն Գունար Վիգանդը: Բանակցությունների արդյունքում էական առաջընթաց է գրանցվել արտաքին, անվտանգության քաղաքականության և արդարադատության  ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Մինչ օրս բանակցվել […]

Երեք կուսակցություններ նամակով դիմել են ԱԺ նախագահին

Այսօր ‘Ժառանգություն‘, ‘Հայ Յեղափոխական Դաշնակցություն‘ եւ ‘Բարգավաճ Հայաստան‘ խմբակցությունները համատեղ նույնաբովանդակ նամակներով դիմել  են ՀՀ ԱԺ նախագահին եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու խնդրանքով: Նամակում, որը ստորագրել են երեք կուսակցությունների ներկայացուցիչներ` ‘Ժառանգություն’-ից Լարիսա Ալավերդյանը, ‘ՀՅԴ’-ից` Արտյուշա Շահբազյանը եւ ‘ԲՀԿ’-ից` Արամ Սաֆարյանը, մասնավորապես ասվում է. ‘Ժառանգություն’, […]

Թբիլիսիում գտնվող Հ.Թումանյանի բնակարանն արդեն գնորդ ունի

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և  բանաստեղծի ծոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը: Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով […]

ՌԴ-ի հայերը հորդորում են իշխանություններին հետեւել Ֆրանսիայի օրինակին

Ռուսաստանի Դաշնության տարբեր մասերում շարունակվում է Պետդումա դիմում ներկայացնելու ստորագրությունների հավաքը: Դիմումն իր մեջ ներառելու է  առաջարկ օրենսդիրներին` Հայոց ցեղասպանության եւ ֆաշիզմի հանցանքների  հերքումը քրեականացնող օրենք ընդունել: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, ավելացել է ակցիայի ոչ հայ աջակիցների թիվը: Կազմակերպությունները, որոնք արդեն միացել էին ակցիային, Սոչիի հույների միությունն է, Կազակների […]

‘’Լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ ևս կընտրեն Սենատի ուղին’’ Շարմազանովը՝ Վալերի Բուայեին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ և զեկուցող Վալերի Բուայեին, որում մասնավորապես ասված է. ‘’ Հարգելի տիկին Բուայե, Ֆրանսիայի Հանրապետության  Ազգային Ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս և հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս: Ֆրանսիայի խորհրդարանը մեկ […]

Եգիպտոսում ազգային տոնը վերածվել է ծեծկռտուքի /վիդեո/

Եգիպտոսի Ռազմական Գերագույն Խորհրդի ներկայացուցիչները պատրաստ են հրաժարվել իրենց իրավասություններից  նախագահական ընտրություններից անմիջապես հետո, հայտնում է “Reuters”-ը: Խորհրդի հրապարակած զեկույցում նշվում է, որ իշխանությունը հանձնելուց հետո զինվորականները պատասխանատու կլինեն միայն երկրի անվտանգության համար: Նախօրեին ընդդիմադիրները կրկին դուրս էին եկել Կահիրեի Թահրիր հրապարակ` հունվարյան հեղափոխության տարելիցի կապակցությամբ: Ազգային տոնը վերածվել է ցույցի, որն ավարտվել է իշխանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի