Լիտվան իր աջակցությունն է հայտնում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին` ՄԽ շրջանակներում
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի հետ:
Լիտվայի վարչապետի հետ Նալբանդյանը քննարկել է 2 երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը վերջին տարիների ընթացքում, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության ուղիները եւ գործարարների միջեւ կապ ստեղծելու նպատակով ձեռնարկվող քայլերը:
Վարչապետները նաեւ կարծիքներ են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների շուրջ:
Իր լիտվացի կոլեգայի հետ Նալբանդյանը քննարկել է երկկողմ հարաբերությունները, տարածքային եւ միջազգային խնդիրներ, ինչպես նաեւ համաձայնեցրել են այս տարվա հետագա այցերի գրաֆիկը: Նախարարները քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները:
Աժուբալիսը հաստատել է Լիտվայի պատրաստակամությունը` խնդրի խաղաղ կարգավորման համար աջակցել բանակցային գործընթացին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նախարարները նաեւ մշակույթի ոլորտում համագործակցելու համաձայնություն են ստորագրել:
Henaran.am-ին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից