23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցմահ դատապարտվածների թիվը չափից շատ է մեր երկրի համար. Հելսինկյան կոմիտե

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին դիմում են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին,  ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, որում մասնավորապես ասված է. ‘’ Հայաստանում կա  104  ցմահ դատապարտյալ, ինչը բավականին  մեծ թիվ է մեր երկուսուկես միլիոնանոց  բնակչության պարագայում:  Սա մերկապարանոց դիտարկում չէ: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ևս մեր երկիր կատարած իր վերջին այցի ժամանակ մտահոգություն էր հայտնել ցմահ դատապարտվածների թվի վերաբերյալ: Օրերս ԱԺ-ում դատաիրավական բարեփոխումների փաթեթի լսումների ժամանակ նույն թեմային էր անդրադարձել նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով. ‘’Մեկ շնչի հաշվով ցմահ դատապարտվածների թիվը բավական շատ է մեր երկրի համար: Մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից Էստոնիայում ցմահ ազատազրկվածները վեցն են, իսկ Սլովակիայում՝ չորսը’’: Այս օրինակները կարելի է շարունակել: Այսպես` Նիդերլանդներ – 16.5 մլն բնակչություն- 120 ցմահ դատապարտյալ,  Շվեդիա – 9.5 մլն բնակչություն- 170 ցմահ դատապարտյալ և այլն:

Մենք մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ցմահ դատապարտյալների մեծ թվի առնչությամբ: Նրանց 104 հոգանոց խումբը, սակայն, միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչև մեղադրանքի տեսակ և որակ: Մինչդեռ պատժի կիրառման հետ կապված որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ  Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ:  Ուստի առաջարկում ենք կրճատել ցմահ դատապարտվածների թիվը’’,- ասված է փաստաթղթում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ