Երիտասարդը “Համեր”-ից վայր է ընկել ու մահացել

Հունվարի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, 1990 թ. ծնված Նարեկ Զ.-ն Երևան-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, վայր է ընկել Ալվինա Հ.-ի կողմից վարած “Համեր H-2” մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: