09 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանդիպել են ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են Սոչիում:

Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ իրավիճակը կովկասյան տարածաշրջանում: Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ իրենք կշարունակեն հետեւելԿովկասում տիրող  իրավիճակին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին` ՌԴ նախագահը նկատել է, որ նման երկխոսություններն անհրաժեշտ են, եւ դրանց շնորհիվ ինքը առաջընթաց է տեսնում:

Մեդվեդեւը 2011-ը լավ տարի է համարել ռուս-ադրբեջանական համագործակցության համար եւ առաջարկել է քննարկել դրա հետագա զարգացումը:

Ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւս շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հետաքրքրված լինելու եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ