Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը /լրացված/
Ինչպես հայտնում է “Риа Новости”-ն, Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան խնդրին: Այսօր ՀՀ նախագահն արդեն հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդեի հետ:
Հանդիպումը տեղի է ունենում Սոչիին մոտ գտնվող “Красная поляна” տեղանքում: Սա արդեն նրանց 9-րդ հանդիպումն է:
Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ցանկություն էին հայտնել նորից հանդիպել նախորդ տարվա դեկտեմբերին` Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի արդյունքում:
2011-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպել են 2 անգամ` մարտի 5-ին` Սոչիում եւ հունիսի 24-ին` Կազանում: