07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Շուտով Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկա

Դեռ հունվար  ամսվա սկզբին Հայաստան էր այցելել գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի  ազգային լիզինգային օպերատոր “Պրոմագրոլիզինգ” ընկերության պատվիրակությունը, իսկ այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում են  ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից:

Արթուր Բաղդասարյանը կարևորել է բելառուսյան հանդիպումների ընթացքում այս ոլորտում համագործակցության խթանման անհրաժեշտությունը, տրվել են նաև հստակ հանձնարարականներ: ԱԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ այս միջպետական համագործակցությունը կնպաստի Հայաստանում պարենային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը:

“Պրոմագրոլիզինգ” ընկերությունը առաջարկել է համալիր ծառայությունների փաթեթ, որի մեջ են մտնում գյուղտեխնիկայի և սարքավորումների տրամադրում, փորձի փոխանակում և մասնագետների վերապատրաստում:

Նախատեսված ժամանակացույցով Հայաստանի Հանրապետությունում փետրվար ամսին կհիմնվի ընկերության ներկայացուցչությունը և Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկայի առաջին խմբաքանակը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ