06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը /ուղիղ/

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Ելույթ կունենան 13 սենատոր:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս օրինագծի հետ կապված նամակ էր ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին, որում մասնավորապես նշել էր, որ այս օրինագծի ընդունումով Ֆրանսիան մտադիր չէ խոչընդոտ առաջացնել թուրք-ֆրանսիական հարաբերություններում: Սարկոզին նշել էր, որ պատմական ճշմարտությունն ընդունելը հեշտ չէ, սակայն հարկ է, որ Թուրքիան հետեւի Ֆրանսիայի օրինակին:

Ինչպես ավելի վաղ ներկայացրել էր Henaran.am-ը, մեր դիվանագիտական աղբյուրները դրական ավարտ են կանխատեսում քննարկումից: Մի շարք փորձագետներ եւ քաղաքական դեմքեր նույնպես այս կանխատեսումն են տվել, նույնիսկ ֆրանսիացի սենատոր Նատալի Գուլեն, ով հայտնի է թուրքերի հետ իր ջերմ հարաբերություններով, համոզմունք էր հայտնել, որ Սենատը հավանություն կտա օրինագծին:

Քննարկումը ուղիղ հեռարձակում է “Երկիրմեդիա” հեռուստաընկերությունը: Ֆրանսիայի Սենատում ընթացող քննարկմանը կարող եք հետեւել այստեղ`

yerkirmedia on livestream.com. Broadcast Live Free
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ