13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կստուգվի դպրոցներ մատակարարվող սննդի որակը. Երեւանի քաղաքապետարան

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մատակարարվող սննդի որակին`Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել ստուգայցեր եւ խստորեն հետեւել դպրոցական բուֆետներին մատակարարվող սննդի ցանկին:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատակարարվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման և որակի ապահովման մասով`վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ եւ հայտնաբերված յուրաքանչյուր խախտում արձանագրվում է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով շարունակել ամենօրյա հսկողությունը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել նման դեպքերը բացառելու ուղղությամբ:

“Մենք պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր երեխայի առօրյայի ճիշտ կազմերպման եւ առողջության համար: Անթույլատրելի է անորակ եւ ժամկետն անց սննդի մատակարարումը: Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու այն կազմակերպություններին, որոնք մանկապարտեզներ կմատակարարեն սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սննունդ “,-նշել է քաղաքապետը:

Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ