18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Հունվարի 23-ը ոսկե տառերով է գրվելու աշխարհում մարդու իրավունքների տարեգրքում. Հայաստանի ԱԳ նախարար /վիդեո/

 Քիչ առաջ Ֆրանսիայի սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը քրեականացնող  օրինագծի առթիվ հայտարարություն է արել ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը: “Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է:

Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։

Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան:

Ես կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության nախագահին, Սենատին, Ազգային ժողովին, Կառավարությանն ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ