23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը /վիդեո/ /

Րոպեներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը` Սենատը, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր: Օրինագծին կողմ է քվեարկել 127, դեմ` 86 սենատոր:

Օրինագիծը` որպես պատժամիջոց, նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Օրինագծի հեղինակն է Ֆրանսիայի Ազգային ժողովի մարսելցի պատգամավոր Վալերի Բուայեն, որին այս օրինագծի պատճառով Ֆրանսիայի թուրքերը նույնիսկ սպառնացել էին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011-ի դեկտեմբերի 22-ին ձայների մեծամանությամբ ընդունեց օրինագիծը  որը թեժ քննարկումների պատճառ դարձավ Թուրքիայում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք սպառնալիքներ ուղղեց Ֆրանսիային: Պաշտոնական Անկարան նույնիսկ հետ կանչեց իր դեսպանին Փարիզից: Էրդողանը սպառնացել է, որ եթե Սենատն ընդունի օրինագիծը, ապա Թուրքիան էլ իր որոշումները կիրականացնի: Թե կոնկրետ ինչ որոշումների մասին է խոսքը, թուրք վարչապետը չի մանրամասնել: Ավելին` Էրդողանը երդվել է օրինագծի ընդունման դեպքում այլեւս ոտք չդնել Ֆրանսիա:

Հիշեցնենք, որ Փարիզում ցույցի են դուրս եկել թե ֆրանսահայերը` աջակցելու օրինագծի ընդունմանը, թե Ֆրանսիայում բնակվող թուրքերը` արտահայտելու իրենց դժգոհությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ