26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ոստիկանությունը զգուշացնում է

Երեւանի Մաշտոցի պողոտային հարող այգում մի խումբ քաղաքացիներ փետրվարի 16-ին եւ 17-ին փորձում են կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները: ՀՀ ոստիկանությունը, “Ոստիկանության մասին” ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի  կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: […]

Գերմանիայի նախագահը պաշտոնաթող է եղել

Մի շարք կոռուպցիոն սկանդալներից հետո Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է կանցլեր  Անգելա Մերկելի հետ մամլո ասուլիսի ժամանակ: “Գերմանիային պետք է այնպիսի նախագահ, որն արժանի կլինի  քաղաքացիների վստահությանը: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ վստահությունն այլեւս չկա, այդ պատճառով էլ ես պաշտոնաթող եմ լինում”,- Վուլֆին մեջբերում է “Die Welt”-ը: […]

ՀԱԿ-ը դատապարտում է

Այսօր ՀԱԿ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘ՀՀ Արդարադատության նախարարությունը բացարձակ ապօօրինի կերպով գրանցել է նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն` ակնհայտորեն ցանկանալով ուզուրպացնել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հնչակյան կուսակցությունը եւ հանձնել այն իր կողմից կառավարվող անհատներին: Վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում […]

Սիրիական բանակն աննախադեպ գրոհ է սկսել /վիդեո/

Սիրիական բանակն այսօր վերսկսել է Հոմս քաղաքի հրետանային ռմբակոծությունը, հայտնում է “AFP”-ը: Ականատեսների պնդմամբ` սա ամենահզոր գրոհն է 2 շաբաթ ընթացող ռմբակոծությունների ընթացքում: Ընդդիմության առաջնորդը հայտնել է, որ բռնությունն իշխանությունների կողմից հասել է “ծայրահեղ, չտեսնված մակարդակի”: Քաղաքի վրա մեկ րոպեի ընթացքում միջինը 4 հրթիռ է ընկնում, Հոմսի երկնքում նկատվում են աննախադեպ քանակությամբ ռազմական ինքնաթիռներ եւ […]

Ինչն է կարեւոր երիտասարդ կուսակցականների համար

՛՛Ընդհանուր առմամաբ այսօրվա հայ երիտասարդությունը ապատիա ունի քաղաքական գործընթացների հանդեպ,բայց կան օրակարգային խնդիրներ` կրթություն, աշխատանք, երիտասարդ ընտանիքների հարցեր, արտագաղթ, որոնց  լուծման համար երիտասարդությունը պետք է համախմբվի ու իր մասնակցությունը ցուցաբերի քաղաքական գործընթացներին՛՛,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Արթուր Ղազարյանը` խոսելով քաղաքական պրոցեսներում երիտասարդների ներգրավվածության մասին: Նրա […]

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Քրդական “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” կուսակցության անդամ Հասիփ Քափլանը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մի քանի նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային հետախուզության մի քանի աշխատակիցների դեմ` 2011-ի դեկտեմբերի 28-ին Իրաքի հետ սահմանի վրա կոտորված 34 քրդերի համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Քափլանն իր հայցում նշել է, որ կոտորված քուրդ գյուղացիների […]

Թուրք նախարարի վստահության “գրավականը” վարչապետ Էրդողանն է

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Ֆրանսիայում էլ կասի, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, հաղորդում է “Mynet”-ը: Բաղըշին խնդրել են մեկնաբանել շվեյցարական իշխանությունների` իր դեմ սկսած հետաքննությունը: Նախարարը հայտնել է, որ ինքը չի կարող փոխել իր կարծիքը նույն հարցի շուրջ` տարբեր երկրներում գտնվելով: “Շվեյցարիայում ասել եմ, Ֆրանսիայում էլ կասեմ: Աշխարհի բոլոր մասերում […]

Ավելի քան 100 մարդ սառնամանիքների զոհ է դարձել Ճապոնիայում /վիդեո/

Ճապոնիայում 103 մարդ է մահացել ուժեղ ձնաբքերի պատճառով, հաղորդում է “РИА Новости”-ն: Զոհերի մեծ մասը` գրեթե 60 մարդ, այն մարդիկ են, որոնք փորձել են իրենց տների տանիքներից մաքրել ձյունը: Դրանք հիմնականում տարեց մարդիկ են` 65 տարեկանից բարձր: Մահվան պատճառ է դարձել նաեւ տանիքներից մարդկանց վրա թափվող ձյունը: Ուժեղ ձնաբքեր են երկրի ողջ տարածքում: Ձնածածկույթը 2-5 […]

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Սիրիային վերաբերող բանաձեւը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Սիրիային վերաբերող բանաձեւը, որը կոչ է անում նախագահ Բաշար Ալ-Ասադին պաշտոնաթող լինել եւ խստորեն դատապարտում է նրա վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտումը, հայտնում է “AFP”-ը: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի շարք երկրների աջակցությամբ Արաբական երկրների լիգայի կազմած բանաձեւին կողմ են քվեարկել Գլխավոր ասամբլեայի 193 անդամ-երկրներից 137-ը: Դեմ են եղել 12-ը, իսկ […]

Թուրք ժխտողականին ԱՄՆ-ում արհամարհել են

Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ “Երիտթուրքեր” շոուի հիմնադիր Ջենք Ույգուրի ելույթը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարում ուղեկցվել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի եւ Հարավային Կալիֆորնիայի հայ դեմոկրատների  բողոքներով, հաղորդում է “Asbarez”-ը: Հայ դեմոկրատներին մտահոգել է հատկապաես Ույգուրի հոդվածը, որում նա գրում է, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները իրական փաստերի վրա չեն հիմնված: Առաջադիմական խմբակցության նախագահը, որի նիստին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի