Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ընդունել է աղքատության դեմ պայքարող ԵՀԽ Ալյանսին
Փետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ‘’Եկեղեցիների համատեղ գործողություն’’ Ալյանսի (ACT Alliance) սոցիալ-հոգեբանական խմբի անդամներին` ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի: ԵՀԽ ‘Եկեղեցիների համատեղ գործողություն’ Ալյանսի գործունեությունն ուղղված է աղքատության հաղթահարմանը եւ արտակարգ իրավիճակների աղետալի հետեւանքների վերացմանը […]