26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Ժառանգությունը’ կոչ է անում իշխանավորներին առաջնորդվել օրենքով

‘Ժառանգություն’ կուսակցության ‘Հայք’ երիտասարդական ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, կոչ անելով բոլոր իշխանավորներին Սահմանադրություն կարդալ եւ առաջնորդվել օրենքով:

Հայտարարությունում ասվում է.

‘Մենք` ‘Ժառանգություն’ կուսակցության ‘ՀԱՅՔ’ երիտասարդական-ուսանողական միության անդամներս, մեծ զարմանքով տեղեկացանք, որ երեկ` փետրվարի 15-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանդիպելով մի խումբ բնապահպանների հետ, հորդորել է իր հետ ‘օրենքից չխոսել’: Սակայն մեր զարմանքը պայմանավորված էր ոչ այդքան Տարոն Մարգարյանի` օրենքից հեռու մնալու ցանկությամբ, որքան իր ազնվությամբ:

Մեզ համար արդեն վաղուց զարմանալի չէ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը իրականում բավականին քիչ առնչություն ունի իրավական նորմերի հետ, սակայն Երեւանի քաղաքապետը այն եզակիներից է, ով ազնվորեն ասաց այդ մասին:

Մենք ցանկանում ենք բոլոր պաշտոնյաներին հիշեցնել այն մասին, որ իրենց գործունեությունը պիտի լինի ամբողջովին օրենքի պահանջով եւ թելադրանքով, եթե նույնիսկ դա դուր չի գալիս իրենց կամ այն կուսակցությանը, որին պատկանում են:

Մենք կոչ ենք բոլոր պաշտոնյաներին` ընթերցել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, որն ամրագրում է` ‘Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք», եւ 5-րդ հոդվածը` ‘Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով’:

Սահմանադրական իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին զորակցում եւ հորդորում ենք` չընկրկել ‘գողական’ օրենքներով առաջնորդվող պաշտոնյաների առջեւ` մեր սահմանադրական իրավունքները պաշտպանելիս, քանզի Սահմանադրությունը վեր է բոլորից, իսկ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ժառանգություն’ կուսակցության մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ