13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքերի հերթական վրեժխնդրությունը

Թուրքիան թույլ չի տվել Ֆրանսիային մասնակցել ամենամյա միջոցառմանը` նվիրված 1915-16-ին դարդանելյան ռազմական գործողությունների տարելիցին, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը:

Փետրվարի 15-ին Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությունը նիստ է անցակացրել, որի ժամանակ  քննարկվել են հիշատակի միջոցառումների կազմակերպչական հարցերը: Նիստին մասնակցել են այն երկրների ռազմական ներկայացուցչությունները, որոնք դարասկզբին մասնակցել են թուրքական նեղուցներում ռազմական գործողություններին: Ֆրանսիական դեսպանատան ներկայացուցչությունը նիստին մասնակցելու հրավեր չի ստացել, սակայն ներկայացել է: Մամլո ծառայությունից խնդրել են լքել հաստատությունը, քանի որ ֆրանսիական կողմը հրավիրված չի եղել:

Այս միջադեպը Անկարայի կողմից իրականացվող դիվանագիտական էմբարգոյի դրսեւորումներից մեկն է, որը կապված է ֆրանսիական Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ:

Ֆրանսիացի դիվանագետներն այս քայլը համարել են լուրջ դիվանագիտական դեմարշ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ